Տեսակետ

Ռուսահայ գործարարներին նույնիսկ անասնաֆերմա չի կարելի տալ. Հրաչ Մելքումյան

«Ազատություն» ռ/կ երևանյան բյուրոյի նախկին ղեկավար Հրաչ Մելքումյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Ռուսահայ գործարարներին նույնիսկ անասնաֆերմա չի կարելի տալ։ Նրանք միշտ սպասարկում են իրենց հիմնական երկրի շահերը, իսկ թրիքն օգտագործում հայրենի երկրի քաղաքական դաշտը «պարարտացնելու» համար։

ՀԷՑ-ի սեփականատիրոջ և պետության վեճը դատարաններում դեռ կշարունակվի, իրավունքների պաշտպանության խնդիր կա, հասկանալի է, բայց անհասկանալի է վատ աշխատող ՀԷՑ-ին պաշտպանողների տեսակը՝ կարծես թե էլեկտրամատակարարումը գերազանց է, համակարգի բարելավումը տեսանելի, սեփականատեր գործարարի «մեր ձևով» անելու արտահայտությունը բարի նպատակների մասին է, բայց էս վատ պետությունը փորձում է խեղճ մարդուց խլել ՀԷՑ-ը»։