ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն արձագանքել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի՝ իր դեմ դատական հայց ներկայացնելու հրապարակումներին։
««Հետք»-ի հրապարակումից տեղեկացա, որ Բագրատ Գալստանյանն ինձ դատի է տվել վիրավորանքի և զրպարտության համար:
Հետաքրքիր է` «գյուլլելու» իր անհագ ցանկությունն է փոխակերպվել դատական կարգով դժգոհությունը արտահայտելու ձևով, թե՞ всё -таки դատի տալուց հետո գյուլլելու և ահաբեկչական մյուս սցենարները դեռ պտտում Է գլխում, և ֆինանսների կարիք կա: Կանգ մի՛ առեք, դիմե՛ք նաև միջազգային տարբեր ահաբեկչական կազմակերպություններ բողոքով, որ ՀՀ իշխանությունները կանխել են հեղաշրջման փորձերը Հայաստանում:
Ներքևում նորից տեղադրում եմ ՔԿ հրապարակած ձայնագրություններից հետո արված գրառումս և առաջարկում միասնական հայց ներկայացնել ժողովրդին՝ «խորը անասուն» անվանած անձի դեմ: Այս ժամանակը լավ կլինի ապաշխարության համար օգտագործեք...»,- գրել է նախարարը