«Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանը իր «ֆեյսբուքի» էջում գրել է.
«Բացի պատմական ու իրական Հայաստաններից, կա նաև լրատվական Հայաստանը։
Լրատվական Հայաստանում չկա տնտեսություն, չկա կրթություն, չկա առողջապահություն, չկա բնապահպանություն, չկա սոցիալական ապահովություն, չկան ենթակառուցվածքներ, չկա էներգետիկա, իսկ այս անգամ, նույնիսկ, չկար հանցավորության դեմ պայքար և բանակ։
Լրագրողների մեծ մասին, փաստորեն, չեն հետաքրքրում այն իրական հարցերը, որոնք ամեն օր ազդում են հայաստանցիների կյանքի վրա։ 30 լրագրողներից միայն մեկը հպանցիկ հարց տվեց հանցավորության մասին, մեկն էլ` էներգետիկայի։ Թվարկածս մնացած թեմաները ընդհանրապես դուրս մնացին։
Ինչու՞ են մեր լրագրողները այդքան բաբլիզացված»։