Լրագրող Թաթուլ Հակոբյանը սոցցանցի իր էջում գրել է.
«Թարմ ուղեղով՝ դառը սուրճի հետ։
Քանի որ շատ է գրվում Ադրբեջանից դեպի Նախիջևան ճանապարհը ամերիկյան կողմի կառավարմանը հանձնելու մասին, ասեմ մի քանի բան:
ա/ Մոտ մեկ շաբաթից սպասվում է Փաշինյան-Ալիև հանդիպում. օրն ու վայրը հետո կգրեմ, հիմա գնում եմ ծառերս ջրելու, ժամանակ չունեմ,
բ/ ճանապարհի կամ միջանցքի կառավարումը Թրամփի վարչակազմը Երևանին առաջարկել է հանձնել ԱՄԵՐԻԿԱՀԱՅԿԱԿԱՆ կազմակերպության կառավարմանը,
գ/ եթե եղել եք Մեղրիում, ապա տեսած կլինեք, որ Արաքսի կիրճերում մի հատ երկաթուղի ու կողքն էլ մի հատ միջազգային ճանապարհ կառուցելը ֆիզիկապես դյուրին գործ չէ. եթե նման միջանցք լինի, դա ուղղակի չի կարող ունենալ մեծ նշանակություն, ընդամենը Ադրբեջանը կապելու է Նախիջևանի հետ ու նաև՝ Թուրքիայի,
դ/ մինչև տարեվերջ հնարավոր է խաղաղության պայմանագիր ստորագրվի Հայաստանի և Ադրբեջանի միջև, բայց Բաքուն շարունակում է պահանջել Մինսկի խմբի լուծարում, ինչին Երևանը տասը ձեռքով կողմ է...
ե/ էս ամեն ինչը դեռ շատ հում է՝ կյանքի կոչվելու համար:
զ/ պատերազմ դժվար թե լինի, քանի որ դրա կարիքը այս պահին չկա։
Առայժմ այսքանը»։