ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը սոցցանցի իր էջում գրել է.
«Հետաքրքիր է, երբ մեր ընդդիմադիրները արտերկրում են լինում և հանգամանքների բերումով ստիպված են լինում հանրային տրանսպորտից օգտվել (գնացք, մետրո, ավտոբուս), տոմս գնում են, թե՞ էնտեղ էլ են հուժկու «բոյկոտ» անում։
Մեկ էլ տրանսպորտ նստելուց առաջ տվյալ երկրի իշխանություններից նախապես ճշտում են, թե տոմսերը ստուգող հսկիչները կին են, թե՞ տղամարդ, կամ ասենք էդ օրը լողացել են, թե՞ չէ:
Այս օրենքի անհրաժեշտությունը հարգանք է մեր տասնյակ հազարարավոր քաղաքացիներին, որոնք պարտաճանաչ կերպով գնում են տրանսպորտի միանվագ տոմսը կամ փաթեթը և այն կարգի է հրավիրելու բոլոր անկարգապահներին, որոնք ինչ-ինչ պատճառներով խուսափում են վճարելուց։
Եվ ընդհանրապես տուգանվում են միայն նրանք, ովքեր խախտում են կարգը»։