ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը սոցցանցի իր էջում գրել է.
«Փաստորեն ռազմական հեղաշրջում տենչող Աջապահյանը թաքնվում էր Մայր Աթոռում և ամբողջ եկեղեցական վերնախավը թույլ չէր տալիս նրան բերման ենթարկել։
Նրան թաքցնողները առաջին հերթին քրեական հանցագործություն են գործում, իսկ Մայր Աթոռին էլ դնում են Հայաստանի Հանրապետությունից «դուրս» և փաստացի ընդդեմ ՀՀ օրինակարգի և պետականության։
Նման կերպ գործում են օտար պետությունների դեսպանատները, երբ կարող են իրենց հարկի տակ վերցնել քրեական հետապնդման ենթարկվողներին և չհանձնել տվյալ պետությանը»։