ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը սոցցանցի իր էջում գրել է.
«Շատ հետաքրքիր իրավիճակ է ստացվել։
Մի կողմում Հայաստանի ինքնիշխանությունն ու անկախությունը մանրադրամի վերածած, սահմանադրական կարգի տապալման ջատագով, տեռորիզմը արդարացնող, ժողովրդի քվեի վրա թքած ունեցող, ժողովրդավարության դեմ գործող ուժերն ու անձինք են, իսկ մյուս կողմում վերը թվարկված սկզբունքները ուժերի գերլարումով պաշտպանողները։
Եվ այս հստակ բաժանումը մենք չենք իրականացրել, այլ մյուս կողմում գտնվողները՝ համախմբվելով և գործելով ընդդեմ Հայաստանի Հանրապետության»։