Տեսակետ

Հարցն ապշեցնում է ինձ. Ավանեսյան

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը սոցցանցի իր էջում գրել է.

«Լրագրողն այսօր հարց ուղղեց, թե ինչից եմ «վրդովվել», որ երեկ հրապարակում եմ արել...

Հարցն ապշեցնում է ինձ, իհարկե:

Հայաստանի Հանրապետության և մեր ժողովրդի դեմ ահաբեկչական գործողությունների նախաձեռնումը ոչ թե վրդովվեցրել է, այլ խաթարել մարդկության վերաբերյալ ունեցած պատկերացումները:

Տարակուսելի է. այդ ինչպե՞ս է, որ հարց տվողներին չի վրդովվեցնում`

1. սեփական ժողովրդի դեմ ահաբեկչություն անելու նախաձեռնությունը
2. ⁠մարդկանց «պատերի տակ գյուլլելու» անհագ ցանկությունը
3. ⁠անմեղ մարդկանց զոհելու պատրաստակամությունը
4. ⁠մեր պետությունը կազմաքանդելու ցանկությունը
5. ⁠ժողովրդին «խորը անասուն» ու «էշ» ընկալելը
6. Քրիստոնեության ու հոգևորականության հետ աղերս չունեցող պիղծ, փարիսեցի վեղար հագած տեռորիստների արարքները:

Ի դեպ, մի հետաքրքիր դիտարկում էլ.

Որքա՜ն հարգալից ու հանգիստ էին երեկ որոշ լրագրողներ «ընդդիմադիրներին» հարցեր ուղղելուց. ձեր մեդիա-տեռորի զոհը միայն իշխանության ներկայացուցիչներն ու քաղաքացինե՞րն են...»։