Տեսակետ

Լակմուսի թղթի պես մի բան է հիմա տեղի ունենում. Թորոսյան

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը սոցցանցի իր էջում գրել է.

«Հիմա շատ կարևոր պահ է հասկանալու, թե ովքեր են ԿՈՂՄ սահմանադրական ճանապարհով, այսինքն ընտրությունների միջոցով ժողովրդի տված քվեով իշխանությունների ձևավորման սկզբունքին, իսկ ովքեր են ԴԵՄ դրան։

Ըստ էության լակմուսի թղթի պես մի բան է հիմա տեղի ունենում, կարելի է ասել նաև քաղաքական լյուստրացիա։

Այն ուժերն ու անհատները, ովքեր չեն դատապարտի հեղաշրջման այս պլանը, որի նպատակը փաստացի ծրագրված գործողություններով, այդ թվում բռնի ուժով և ահաբեկչություններով, հակասահմանադրական ճանապարհով իշխանության զավթումն էր, ՀԱԿԱԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ուժեր են և մեր ընտրողները պետք է իմանան դա։

Ու կարևոր չի այդ ուժերը իրենց հիմա ինչպես են դիրքավորում։ Եթե նրանք հրապարակային չդատապարտեն հեղաշրջման այս տապալված փորձը, ապա նրանք էլ են կողմ նման եղանակով իշխանության բռնազավթմանը։

Վերջակետ»։