Ալեն Սիմոնյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է ռուս հաղորդավար Վլադիմիր Սոլովյովի՝ հաղորդման ժամանակ արված հայտարարություններին.
«Այս հեռուստատեսային այլանդակությանը թվում է, որ կարող է վերջին խոսքերն ասել ՀՀ իշխանությանը, հայ ժողովրդին քաղաքական գործողությունների կոչ անել օրինական ընտրված իշխանության դեմ, խաղալ զգացմունքների վրա, կրել այդ էժանագին զառանցանքները՝ դրանք փաթաթելով խղճուկ դերասանական խաղով, և միևնույն ժամանակ հուսալ, որ «սա միջամտություն չէ ՀՀ ներքին գործերին։
Մինչդեռ սա հենց ուղիղ միջամտություն է ՀՀ ներքին գործերին, ատելության և վիրավորանքների գիտակցված տարածում երկրի ղեկավարության և ժողովրդի հասցեին։ Պետական հեռուստաալիքով նման արարքները լուրջ վնաս են հասցնում մեր երկրների հարաբերություններին, Իսկ Հայաստանի բնակչության շրջանում՝ միայն խորը զզվանք առաջացնում։ Հուսով եմ՝ իմ ռուս գործընկերները, որոնց հետ բազմիցս քննարկել ենք նման միջադեպերը, կարձագանքեն, և հայ հասարակությունը կլսի հստակ ներողություն նույն ալիքով՝ նույն շքեղ «արտիստիկ» ձևով։