Տեսակետ

Հասունացել է պահը, երբ ՀԷՑ-ը պետք է ազգայնացվի. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում գրել է.

«Ասում է՝ թքած ունեմ իրենց վրա էլ, իրենց ՀԷՑ-ի վրա էլ։

Այսինքն, այս մարդիկ ՀԷՑ-ը իրենցը չեն էլ համարել, և թքած ունեն այդ ռազմավարական նշանակության հիմնարկի, նրա սպառողների ու աշխատակիցների վրա, որովհետև եթե ՀԷՑ-ը իրենցը չէ, ու՞մն է, ուրեմն․ նրա սպառողներինը, նրա աշխատողներինը։ Ասել է, թե ժողովրդինը, որովհետև ողջ ժողովուրդը կամ ՀԷՑ-ի սպառող է կամ աշխատակից։

Կարծում եմ հասունացել է պահը, երբ Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ-ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։ Դա տեղի կունենա արագ և իմ հանձնարականն է ՀԷՑ-ի բոլոր աշխատակիցներին՝ բարեխղճորեն կատարել իրենց աշխատանքային պարտականությունները։

Ազգայնացումից (պետականացումից) հետո բարեխղճությունը հաշվի կառնվի»։