Տեսակետ

Ուրախ և զվարճալի օր ունենաք` չչարաշահելով պաղպաղակը, քաղցր հյութերն ու կոնֆետները․ Ավանեսյան

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գրառումը․

«Սիրելի՜ երեխաներ, ամենաջերմ ու բարի ցանկություններով շնորհավորում եմ ձեզ։

Ձեր` թե´ֆիզիկական և, թե հոգեկան առողջության պահպանումը մեր գերակայությունն է:

Որպես առողջապահության նախարար` իմ ամենամեծ նպատակն է, որ յուրաքանչյուր երեխայի տրամադրվի որակյալ, հասանելի և հոգատար առողջապահական ծառայություններ` Երևանում և մարզերում հավասարապես:

Մենք էլ հաճախ հիշենք, որ սերը և հոգատարությունը զուտ բառեր չեն, դա ամենօրյա ջանք ու խնամք է`
առողջ սնունդ
ֆիզիկական ակտիվություն
խաղաղ միջավայր,հոգեկան անդորր ու ամրություն
ամրակապված ու քարսիթով երթևեկություն
կենցաղում անվտանգ միջավայրի ապահովում

Իսկ այսօր մաղթում եմ ուրախ և զվարճալի օր ունենաք` չչարաշահելով պաղպաղակը, քաղցր հյութերն ու կոնֆետները...

Սիրում եմ ձեզ»։