Տեսակետ

«Դատավորին չի հետաքրքրում՝ որ ճանապարհից պետք է օգտվի 200 հազար քաղաքացի». Նաիրի Սարգսյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Վարչապետի նախկին օգնական Նաիրի Սարգսյանն իր էջում անդրադարձել է Հյուսիս-հարավ ճանապարհի՝ Մալաթիա-Սեբաստիայի հատվածում անավարտ մնացած ճանապարհի խնդրին։ Սարգսյանն իր անձնական հետաքննության արդյունքում պարզել է, որ հատվածի համար անբարեխիղճ գին է առաջարկվել տարածքի սեփականատիրոջը, որը ղարաբաղյան առաջին պատերազմի հրամանատարներից է։ Նա դատական հայցով փորձում է ստանալ բարեխիղճ փոխհատուցում։ Սակայն, ըստ Սարգսյանի, դատարանի պատճառով գործընթացը ձգձգվում է. դատական նիստերը նշանակվում են 4 ամիսը մեկ։ Նա կառավարությանն առաջարկ է ներկայացրել։

«Անցած տարվա նիստերից մեկը նշանակվել է հունիսին, դրա հաջորդ նիստը՝ հոկտեմբերին, հաջորդ նիստը՝ հաջորդ տարվա փետրվարի վերջ, և այսպես շարունակ։ Դատավորին չի հետաքրքրում՝ որ ճանապարհից պետք է օգտվի 200 հազար քաղաքացի»,- ասել է Նաիրի Սարգսյանը։