ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սոցցանցի իր էջում գրել է.
«Ինչպես տեսաք, հերթական անգամ ակնհայտ դարձավ, որ կրկին փորձ է արվել ինձ վերագրել ինչ-որ շենքեր, բիզնեսներ և ունեցվածք:
Խնդրում եմ ուշադիր լինել այն բոլոր մարդկանց, կազմակերություններին, որոնք փորձ կանեն իմ անունը տալով՝ ինչ-որ հարցեր լուծել, ինձ վարկաբեկել կամ մարդկանց բերանը փակել:
Ես գալու եմ յուրաքանչյուր նման բանի հետևից, լինի դա մաստակ վաճառող փոքրիկ խանութ, տաքսի ծառայություն, թե մեծ գործարան կամ կազմակերպություն:
Սիրելի հայրենակիցներ, կրկին խնդրում եմ զերծ մնալ անհիմն խոսակցություններից և անպատասխանատու հայտարարություններից:
Իմ ունեցվածքի մասին տեղեկությունն առկա է իմ լրացրած հայտարագրում»,-ասված է գրառման մեջ։