Տեսակետ

Հայաստանին Հայաստանի ներսում պատերազմ է հայտարարված. Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․

«Մերձավանի դպրոցի տնօրենուհին աշխատանքից ազատվեց․ հետո՞: Մարդուն հրապարակային ինկվիզիցիայի են ենթարկել, համացանցում տարածել, նվաստացրել ու պիտի մնան անպատի՞ժ: 

Հայաստանին Հայաստանի ներսում պատերազմ է հայտարարված: Սա մի ուսուցչուհու խնդիր չէ, ոչ էլ՝ առանձին վերցրած դպրոցի: 

Քաղաքական «քֆուր դնելու» սցենարը փորձարկվել է Ստեփանակերտում: Գործ ունենք պետությանը նետված համակարգված, դաժան, «տղայական» մարտահրավերի հետ: