Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․
«Երբ անցյալ դարասզբին Արևմտյան Հայաստանում հայդուկային շարժումը կազմակերպչական փուլ մտավ, Ռուսաստանը Կովկասում սադրեց թաթարներին: Եվ Դաշնակցությունը երկու տարի ստիպված էր բոլոր կարող ուժերը կենտրոնացնել այնտեղ, որպեսզի ինքնապաշտպանություն կազմակերպի: Եվ ի՞նչ: Երբ ցարական իշխանությունը փաստացի համոզվեց, որ Կովկասի հայությունը ՀՅԴ առաջնորդությամբ դիմադրունակ է, հերյուրեց «Դաշնակցության գործը» և գրեթե բոլոր աչքի ընկած դաշնակցականներին ձերբակալեց, բանտ նետեց, աքսորեց Սիբիր, թերթերը փակեց:
Հալածանքներից զերծ չմնաց նաև մտավորականությունը, այդ թվում՝ Հովհաննես Թումանյանը, ում դեմ դատը ձգվեց տարիներով: Այդպես ցարական Ռուսաստանն օգնեց սուլթանական Թուրքիային: Իսկ մինչ այդ հայ զինատար խմբերը ռուս-թուրքական սահմանի վրա հարձակման էին ենթարկվում թե թիկունքից՝ ռուս զինվորների, թե դիմացից՝ թուրք ժանդարմների կողմից: Բացեք գոնե ՀՅԴ արխիվները, որ նոր սերունդն էլ «դեբիլ» չմնա»: