Տեսակետ

«Բա լուծեիր, Հանրապետական կուսակցություն». Խաչատրյան

Երևանի ավագանու ՔՊ խմբակցության անդամ Միքայել Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ՀՀԿ երիտասարդական կառույցի ղեկավար Հենրիխ Դանիելյան անունով մի հանրապետական ֆեյսբուքյան իր էջով փորձել է անդրադառնալ, եթե այդպես կարելի է կոչել, Երևան քաղաքին, քաղաքապետարանին և առհասարակ քաղաքում տեղի ունեցող աննախադեպ ծավալներ ունեցող աշխատանքներին։

Հանրապետականները մոռացել են երևի իրենց և իրենց քաղաքական թիմի անդամների կողմից Երևանը կառավարած ժամանակահատվածը։ Կոռուպցիայից է խոսում մի քաղաքական ուժի ներկայացուցիչ, ում ժամանակ առանց սկզբից քեշը տեսնելու, որևէ որոշում չի կայացվել։

Մահվան վերելակներ, հուսահատության գազելներ, հարուրավոր բակեր, պոլիկլինիկաներ, մանկապարտեզներ, սպորտային դպրոցներ, երաժշտական դպրոցներ, լուսավորման արդիականացված համակարգ և մի շատ երկար շարքով խնդիրներ....

Բա լուծեիր, Հանրապետական կուսակցություն,

Լուծեիր ձեր Տարոն Մարգարյանի, ձեր չոռնի Գագոների և մյուսների ժամանակ։

Տասնամյակներ շարունակ երևանցուն թողնելով վատ ու սարսափելի պայմաններում` դուք հիմա ինչի՞ մասին եք առհասարակ փորձում խոսել։

Եվ այո վերը նշված խնդիրները հենց մենք ենք լուծել, մեր քաղաքական ուժն է լուծել և շարունակելու ենք լուծել ու ոչ մի հանրապետական, ոչ մի դաշնակ, ոչ մի կոռումպացված և ժողովրդի կողմից մերժված մեզ չի կարող կանգնեցնել»։