Հրապարակախոս Գագիկ Քամալյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Արդյոք Հայաստանում կա ստալինյան ռեպրեսիաներին զոհ գնացածների հիշատակի օր։ Մարդիկ տվյալ պարագայում սպանվել են քաղաքական հայացքների ու մշակութային պատկերացումների համար։
Ինչպես ցեղասպանության ժամանակ, այնպես էլ ստալինյան ռեպրեսիաների ժամանակ գնդակահարվել են բազմաթիվ հայ մտավորականներ, մարդիկ ենթարկվել են դասակարգային ճնշումների։
Գիտեք՝ ցավալին որն է, որ այդ բռնաճնշումներին զոհ գնացածների մեծ մասը եղել են ցեղասպանությունից մազապուրծ եղած մարդիկ, որոնք, փրկվելով թուրքի յաթաղանից, հայտնվեցին, այս անգամ էլ, ռուսական կայսրության մարդակերության ճիրաններում։
Թե բա՝ մենք ազգային ենք։ Եթե ազգային եք, պետք է նաև ձեր ոչ վաղ անցյալի պատմությանը ընտրողաբար չվերաբերեք։
Իհարկե, սխալ չհասկանաք, որ ես այդ երկու չարաբաստիկ իրադարձությունների մասշտաբայնությունը համեմատում եմ իրար հետ․ խնդիրը քաղաքական հիշողության ու բարոյականության մասին է»։