ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Առավոտյան, ԱԺ գնալիս, ամբողջությամբ դիտեցի Սերժ Սարգսյանի ելույթը։ Չնայած, որ այդ ելույթում հնչած բազմաթիվ թեզեր պարզապես չեն կարող դիմանալ անգամ ամենափափուկ քննադատությանը, և դեռ կունենանք առիթ՝ դրանցից յուրաքանչյուրին մանրամասն անդրադառնալու, մի բան, այնուամենայնիվ, պետք է անկեղծորեն նշել։
Սերժ Սարգսյանն անգերազանցելի է՝ սեփական մեղքերն ու վարքագիծը ուրիշների, և ոչ միայն մեր, վրա բարդելու գործում։ Իր իսկ բառերով ասած՝ նա իսկական չեմպիոն է այդ արվեստում»։