Տեսակետ

«Առջևում բաղձալի հաղթանակներն են». Ռուբեն Մխիթարյան

«Իմ հզոր համայնք» կուսակցության կողմից առաջադրված Գյումրու քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանը գրել է.

«Շնորհավորում եմ բոլորիս:

Գյումրիում և Փարաքարում ՔՊ-ն ստացավ այն պատասխանը, որին արժանի էր:

Գյումրիում ընդդիմությունը ոչ մեկին թույլ չտվեց «պղտորել ջրերը»:
Շնորհակալ եմ մյուս երեք ընդդիմադիր թեկնածուներին: Ամենակարևորը մենք բոլորս ցույց տվեցինք, որ կարող ենք առաջնորդվել ՀԱՆՈՒՆԻ համար: Շնորհավոր, սիրելի գյումրեցիներ:

Առջևում բաղձալի հաղթանակներն են»։

Հիշեցնենք, որ «Մեր քաղաքը» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Մարտուն Գրիգորյանը հայտարարել էր, որ կտա անհրաժեշտ քանակությամբ քվե՝ մյուս երկու ուժերի կողմից սատարվող թեկնածու Վարդան Ղուկասյանին՝ առանց որևէ պաշտոնի, ակնկալիքի և որևէ պայմանավորվածության։