Տեսակետ

«Խաբելով ձայներ հավաքեցին և տվին Վարդան Ղուկասյանին». Ալեքսանյան

ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն անդրադարձել է «Մեր քաղաքը» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Մարտուն Գրիգորյանի հայտարարությանը։

«Մարտուն Գրիգորյանը հայտարարեց, որ կմիանա Վարդան Ղուկասյանին

Գյումրիում ՏԱՌԱՑԻՈՐԵՆ կատարվեց այն, ինչի մասին մենք զգուշացնում էինք. Ռուբեն Մխիթարյանը, Կարեն Սիմոնյանը և իհարկե Մարտուն Գրիգորյանը մարդկանց խաբելով ձայներ հավաքեցին և դրանք տվին Վարդան Ղուկասյանին։

Ու սա այն դեպքում, երբ Մարտուն Գրիգորյանը առանց ամաչելու կանգնում ու այս սցենարը նկարագրողներիս ստախոսության մեջ էր մեղադրում, իրեն էլ ներկայացնում որպես քաղաքը «Վարդան Ղուկասյան-ՔՊ տանդեմից» պաշտպանող մի սամուրայ։

Ինչևէ, արձանագրենք.

1. Չկա Սերժ-Քոչարյան հակամարտություն. կա մեկ ընդհանուր Սերժաքոչարյան։
2. Լավագույնը, ինչ կարող է Հայաստանին առաջարկել Սերժաքոչարյանը դա Վարդան Ղուկասյանն է։
3. ՔՊ-ն ինչպես միշտ ազնիվ էր ու անկեղծ իր ընտրողի հետ՝ ի տարբերություն Սերժաքոչարյանի ներկայացուցիչների (հատկապես Վարդան Ղուկասյան ընտրող Մարտուն Գրիգորյանի)։

Մենք ու նաև անձամբ ես տառացի ներկայացրել էի այս սցենարը»,-գրել է նա։