Տեսակետ

Շարժման առաջնորդի համար ի՞նչ դրես-կոդ է սահմանվել

Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Բագրատ արքեպիսկոպոս Գալաստանյանը հայտարարել է, որ հոգևոր գործունեությունը «սառեցնում է»: Բայց հարց է՝ դա անհատակա՞ն որոշում է, թե՞ ՀԱԵ-ի պոլիտբյուրոն է այդպես տնօրինել: Տավուշի թեմը նոր առաջնորդ կունենա՞: Եվ հոգևոր գործունեությունը սառեցրած արքեպիսկոկոսը չի վիրավորվի, չէ՞, եթե այսուհետև իր մասին խոսելիս օգտագործենք ավազանի անունը՝ Վազգեն Գալստանյան և դիմենք «տիար Վազգեն» կամ «պարոն Գալստանյան»:

Հ.Գ. Բանադրված, կարգալույծ հռչակված, իրեն միայնակեցության, ճգնավորության դատապարտած հոգևորականի մասին Հայոց պատմությունը, ճիշտ է՝ աղոտ, բայց հիշատակումներ, այնուամենայնիվ, ունի: Հոգևոր գործունեությունը սառեցնող բարձրաստիճան հոգևորական առաջին անգամ ենք տեսնում: Հետաքրքիր է՝ շարժման առաջնորդի համար ի՞նչ դրես-կոդ է սահմանվել: Էլի Աստված բարին կատարի»: