Ռուսաստանցիները չեն վստահում պատերազմի պաշտոնական լրատվությանը
Միջազգային
21 Նոյեմբերի 2022, 16:36
Ռազմական բլոգերների Telegram ալիքների ժողովրդականության աճը վկայում է Կրեմլի պաշտոնական պատումների նկատմամբ ռուսների անվստահության և ավելի հավաստի տեղեկությունների որոնման մասին։ Այդ մասին ասվում է ISW ամենօրյա զեկույցում:
Միևնույն ժամանակ, վերլուծաբաններն ուշադրություն են հրավիրում այն փաստի վրա, որ ուկրաինական իշխանություններն ընտրել են հակառակ մոտեցումը. պատերազմի լուսաբանումը կենտրոնացնելու փորձի փոխարեն Կիևը հանձնարարել է շրջանային պաշտոնյաներին ստեղծել պաշտոնական Telegram ալիքներ՝ պատերազմի մասին ռեալ ժամանակում տեղեկատվություն տրամադրելու համար։
Հետևեք մեզ Telegram-ում