Երկուշաբթի, 4 Մարտի 2024

USD401.78

EUR430.69

RUB4.31

Երևան -1 ℃

Рус Eng

Երրորդ հանրապետություն - Լեռնային Ղարաբաղ․ ներսից և դրսից (ՄԱՍ 2). Վահրամ Աթանեսյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երրորդ Հանրապետություն

1 Հոկտեմբերի 2023, 20:00

Radar Armenia-ն ներկայացնում է «Երրորդ հանրապետություն» պատմական բնույթի հաղորդաշարը։ Մեր զրուցակիցներն իրադարձությունների ակտիվ դերակատարներն ու ականատեսներն են և պատմում են նորանկախ պետության չլուսաբանված դրվագների մասին:

«Երրորդ հանրապետություն» հաղորդաշարի հյուրը հասարակական-քաղաքական գործիչ, Հայաստանի Գերագույն խորհրդի (ԱԺ) նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանն է։ Հարկ ենք համարում նշել, որ հաղորդումը նկարահանվել է նախքան Ադրբեջանի վերջին հարձակումը ԼՂ-ի վրա։

Հաղորդման ընթացքում անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի պատմությանը՝ ներսից և դրսից։ Հաղորդման երկրորդ մասում բանախոսը մասնավորապես անդրադարձել է 1998թ․ հայկական քաղաքական էլիտաների միջև առաջացած ջրբաժանին և դրա հետևանքներին, ղարաբաղյան ներքաղաքական պայքարին, 2020թ․ աղետին: 

1998թ. տեղի ունեցավ, ըստ էության, մեծ ջրբաժան հայկական քաղաքական էլիտայի միջև, և խափանվեց ԼՂ հակամարտության կարգավորման փուլային լուծումը։ Ո՞րն էր Լեռնային Ղարաբաղի իշխանության պատասխանատվությունն այդ հարցում։ Ինչո՞ւ Ղարաբաղը, լինելով առաջնագծում և անմիջականորեն ենթակա լինելով պատերազմի սպառնալիքին, այդ ժամանակ չներդաշնակեց Հայաստանի նախագահի կարծիքին։

Հարցին պատասխանելու համար պետք է մի փոքր վերլուծեմ 1997 թվականի իրավիճակն Արցախում։ 1996 թվականի նոյեմբերին տեղի է ունենում ԼՂՀ նախագահի համաժողովրդական ընտրություն, և ընտրվում է Ռոբերտ Քոչարյանը։ Մի քանի ամիս անց նա հրաժարական է տալիս և տեղափոխվում է Հայաստան՝ որպես վարչապետ։ Իմ կարծիքով՝ Լևոն Տեր-Պետրոսյանը նրան նշանակեց վարչապետ, որպեսզի վերջինս, գիտակցելով Հայաստանի վիճակը, ազդի Ստեփանակերտի վրա, որպեսզի կոնֆլիկտի լուծման այն տարբերակը, որը պետք է այդ տարվա վերջին կնքվեր, Ստեփանակերտի համար ընդունելի լիներ։ Սա իմ կարծիքն է, այլ մեկնաբանություն չունեմ. այստեղ ցանկացածին կարելի էր վարչապետ նշանակել․ այնպես չէ, որ Հայաստանում վարչապետի թեկնածու չկար։

Ըստ օրենքի՝ ԼՂ հաջորդ նախագահը պետք է ընտրվեր 40 օրվա ընթացքում, բայց ընտրությունը չի կայանում, որոշում են հետաձգել․ թեկնածուի հարցում համաձայնության չեն գալիս հենց Ստեփանակերտի ներսում։

Զարմանալիորեն, ի վերջո, Ստեփանակերտում համաձայնության են գալիս, որ նախագահ պետք է ընտրվի Արկադի Ղուկասյանը, որն ընդամենը երեք-չորս տարի եղել էր արտաքին գործերի նախարարը և, մինչ այդ, Ռոբերտ Քոչարյանի խորհրդականը։ Քոչարյանն արդեն գիտեր, որ կարգավորման առաջարկվող տարբերակը պետք է տապալվի, իսկ եթե ԼՂ-ում նախագահ լիներ Լեոնարդ Պետրոսյանը․ նա չէր դիմադրի այդ տարբերակին։

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Պտտվիր, պտտվիր կարուսել, ես քո երգը վաղուց եմ լսել

Radar Armenia

Տեղի ունեցածը ոչ սովորական իշխանափոխություն էր, ոչ էլ պարզունակ պալատական հեղաշրջում