Տեխնէ

ԵՄ-ում ներքին այրման շարժիչներով մեքենաների արգելքն այլևս իրատեսական չէ

Եվրամիությունում ներքին այրման շարժիչներով մեքենաների վաճառքն արգելելու ծրագիրն այլևս իրատեսական չէ, ասվում է ավտոմեքենաների արտադրողների եվրոպական ասոցիացիայի նախագահ, Mercedes-Benz-ի ղեկավար Օլա Կալենիուսի և ավտոմոբիլային մատակարարների եվրոպական ասոցիացիայի նախագահ Մաթիաս Ցինկի նամակում՝ ուղղված Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին:

Նամակի հեղինակները ԵՀ-ի ղեկավարին կոչ են արել մինչև 2035 թվականը վերանայել նման ավտոմեքենաների արգելման ծրագրերը՝ նշելով էլեկտրամոբիլների մատակարարման շղթայում Չինաստանի գերիշխանության և ԱՄՆ-ի կողմից նոր առևտրային խոչընդոտների հետ կապված դժվարությունները:

«Ավտոմոբիլային արդյունաբերության վերափոխման եվրոպական ծրագիրը պետք է դուրս գա իդեալիզմի շրջանակներից և հաշվի առնի ընթացիկ արդյունաբերական և աշխարհաքաղաքական իրողությունները։ Այսօրվա աշխարհում ածխաթթու գազի արտանետումների 2030 և 2035 թվականների նպատակներին հասնելն արդեն պարզապես անիրատեսական է», - նշվում է նամակում: