Toyota ընկերության այս տարվա առաջին վեց ամվա համաշխարհային արտադրությունն ու վաճառքը հասել են ռեկորդային բարձր ցուցանիշների։ Սա պայմանավորված է Հյուսիսային Ամերիկայի, Ճապոնիայի և Չինաստանի շուկաներում մեծ պահանջարկով։
Աշխարհի խոշորագույն ավտոարտադրողի համաշխարհային վաճառքը 2024թ. համեմատ հունվար-հունիսին աճել է 5.5%-ով՝ հասնելով ավելի քան 5.1 միլիոն մեքենայի։ Այս աճը խթանվել է հիբրիդային մեքենաների պահանջարկով, որոնք կազմել են համաշխարհային վաճառքի մոտ 43%-ը։
Toyota-ի ավտոմեքենաների արտադրությունը տարեսկզբի վեց ամսում աճել է 5.8%-ով՝ կազմելով 4.9 միլիոն մեքենա։
Հունիսի համաշխարհային վաճառքն աճել է 1.7%-ով՝ հասնելով 867․906 մեքենայի, իսկ արտադրությունը՝ 7.4%-ով՝ կազմելով 854․565 մեքենա։