Տեխնէ

Windows 11-ը առաջ է անցել Windows 10-ից

Windows 11-ը դարձել է Microsoft-ի ամենաշատ օգտագործվող օպերացիոն համակարգը՝ առաջին անգամ առաջ անցնելով Windows 10-ից: Դա տեղի է ունեցել Windows 10 - ի ավարտի ֆոնին, որիթարմացումները կդադարեցվեն հոկտեմբերի 14-ից։ 

Դրանում կարելի է համոզվել Statcounter կայքում։ Այժմ Windows 11-ի մասնաբաժինը հավասար է 51.77% - ի։ 

2021 թվականին Windows 11-ի թողարկումից ի վեր, դրա մասնաբաժինը բավականին դանդաղ է աճել, շատ օգտվողներ դանդաղ են շարժվել՝ ապարատային պահանջների և ինտերֆեյսի վիճահարույց փոփոխությունների պատճառով:

Այնուամենայնիվ, աստիճանական աճը պայմանավորված է նրանով, որ 2021 թվականից սկսած բոլոր նոր նոութբուքերն ու համակարգիչները գալիս են Windows 11-ով, և Windows 10-ն արդեն պաշտոնապես չի տեղադրվում:

Լրացուցիչ խթան է տալիս նաև այն փաստը, որ Microsoft-ը մի քանի ամիս անց կդադարեցնի Windows 10-ի անվտանգության թարմացումները: Հնարավորություն կա մեկ տարի անվճար ստանալ երկարաձգված աջակցություն, բայց հետո այն կդառնա վճարովի: