Հուլիսի 2-ին Միջազգային տիեզերակայանի անձնակազմը ֆիքսել է հազվադեպ հանդիպող մթնոլորտային երևույթ՝ սպրայթ։ Ի տարբերություն սովորական կայծակների, որոնք ուղղվում են դեպի Երկրի մակերևույթ, սպրայթերը բարձրանում են վեր՝ դեպի տիեզերք, հասնելով մինչև 130 կմ բարձրության։
Ինչպես հաղորդվում է «AstroAlert» տելեգրամյան ալիքում, սպրայթը հաջողվել է լուսանկարել տիեզերքից, ինչը բացառիկ դեպք է՝ հաշվի առնելով այդ երևույթի կարճատև բնույթը։
Սպրայթերը կարճատև էլեկտրական լիցքեր են, որոնք առաջանում են մեսոսֆերայում՝ մթնոլորտի վերին շերտերում, և պայմանավորված են ուժեղ ամպրոպային ակտիվությամբ։ Դրանք հիմնականում ունեն կարմրավուն երանգ և տևում են ընդամենը տասնորդական վայրկյաններ, ինչի հետևանքով գրեթե անհնար է դրանք նկատել Երկրի մակերևույթից։