EarthSky պորտալը հայտնում է, որ Արեգակնային համակարգում երրորդ անգամ հայտնաբերվել է տիեզերական օբյեկտ, որն առաջացել է դրա սահմաններից դուրս։ Այն ստացել է A11pl3Z անունը։
Օբյեկտն, ամենայն հավանականությամբ, գիսաստղ է կամ աստերոիդ։ Այս պահին այն թույլ տեսանելի է։ Երբ այն առավելագույնս մոտենա Արեգակին, կշարժվի մոտավորապես 68 կմ/վ արագությամբ։
Ներկայումս օբյեկտն արդեն հատել է Յուպիտերի ուղեծիրը։ Ըստ կանխատեսումների՝ 2025թ․ հոկտեմբերին այն կանցնի Արեգակին առավելագույնս մոտ՝ ներս մտնելով նաև Մարսի ուղեծրից։ Տիեզերագնացների հավաստմամբ՝ օբյեկտը Երկրի համար վտանգ չի ներկայացնում, նույնիսկ՝ Արեգակին մոտ գտնվելու ժամանակ։
A11pl3Z-ը Արեգակնային համակարգում հայտնաբերված երրորդ միջաստղային օբյեկտն է։ Մինչ այդ հայտնի էին 2017 թվականին հայտնաբերված Օումուամուան և 2019 թվականին բացահայտված Բորիսովի գիսաստղը։