Տեխնէ

ԵՄ երկրները 59,4 մլրդ եվրոյի հետազոտական ծառայություններ են արտահանել. Eurostat

Eurostat-ի տվյալներով՝  2023 թվականին ԵՄ երկրները 59,4 միլիարդ եվրոյի հետազոտական ծառայություններ են արտահանել ԵՄ-ից դուրս գտնվող երկրներ և ներմուծել 102,6 միլիարդ եվրո, ինչը հանգեցրել է 43,2 միլիարդ եվրոյի առևտրային դեֆիցիտի:

Արտահանումն ու ներմուծումը 2022 թվականի համեմատ աճել են, համապատասխանաբար, 9 և 16.6%-ով:

Խոշորագույն առևտրային գործընկերներ:

Արտահանում

  • Միացյալ Նահանգներ (28,1 միլիարդ դոլար; 47,3%)
  • Շվեյցարիա (8,6 միլիարդ եվրո; 14,4%)
  • Միացյալ Թագավորություն (7,7 միլիարդ եվրո; 13,0%)

Ներմուծում

  • Միացյալ Նահանգներ (46,2 միլիարդ եվրո; 45,0%)
  • Միացյալ Թագավորություն  (9,8 միլիարդ եվրո; 9,6%)
  • Հնդկաստան (6,6 միլիարդ եվրո; 6,4%)