Տեխնէ

Porsche-ն Շանհայում գիտահետազոտական կենտրոն կբացի

Porsche ավտոընկերությունն այսօր համաձայնագիր է կնքել Չինաստանում հետազոտական և զարգացման կենտրոն հիմնելու վերաբերյալ։ Նոր կենտրոնը կբացվի Շանհայի Չժադին շրջանում․ նշված է տեղական իշխանությունների հայտարարության մեջ։

Համաձայն այդ համաձայնագրի՝ Porsche-ի մոդելները 2026թ. կհամալրվեն հատուկ չինական շուկայի համար մշակված առաջին տեղեկատվական-ժամանցային լուծմամբ: Սա կլինի առաջին նման լուծումը՝ մշակված հատուկ Չինաստանի համար։

Նախագծի նպատակն է ուժեղացնել Porsche-ի դիրքերը Չինաստանի ավտոմեքենաների շուկայում՝ հաշվի առնելով տեղի սպառողների պահանջներն ու տեխնոլոգիական զարգացումները։