Տեխնէ

Mercedes-ը GLC-ի արտադրությունը կտեղափոխի ԱՄՆ

Mercedes-Benz Group AG ընկերությունը հաստատել է, որ, ի պատասխան Թրամփի մաքսատուրքերի, GLC մոդելի արտադրությունը նախատեսում է տեղափոխել ԱՄՆ:

Ինչպես հաղորդում է Bloomberg-ը, Mercedes-ը ծրագրում է սկսել այդ մոդելի արտադրությունը 2027 թվականի վերջին՝ Ալաբամա նահանգի իր գործարանում։

Գերմանական ավտոարտադրողներն ամենաշատն են տուժել Թրամփի սահմանած 25% ներմուծման մաքսատուրքերից։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ շուկան շարունակում է գրավիչ լինել նման ընկերությունների համար, ինչպիսիք են Mercedes-ը, BMW-ն և Porsche-ը, քանի որ այնտեղ բարձր է պահանջարկը ամենագնացների նկատմամբ, իսկ էլեկտրական մեքենաները դեռ մեծ հետաքրքրություն չեն վայելում։

GLC մոդելի մեկնարկային գինը ԱՄՆ շուկայում 50․000 դոլար է։ Նախորդ տարի Mercedes-ը ԱՄՆ-ում վաճառել է 64․163 նման ավտոմեքենա, ինչը 58%-ով ավելի է 2023 համեմատ։