Տեխնէ

OpenAI-ը հրաժարվել է կառուցվածքային խոշոր փոփոխություններից

OpenAI-ն վերանայել է կառուցվածքային փոփոխությունների ծրագիրը՝ որոշելով, որ ոչ առևտրային մայր կառույցը կշարունակի վերահսկել ընկերությունը: Այս քայլը, ամենայն հավանականությամբ, կսահմանափակի գործադիր տնօրեն Սեմ Ալթմանի ազդեցությունը ChatGPT-ի ստեղծող առաջատար ընկերության վրա:

Հայտարարությունը հաջորդել է բուռն քննադատություններին և իրավական մարտահրավերներին, այդ թվում՝ համահիմնադիր և մրցակից Իլոն Մասկի կողմից ներկայացված աղմկահարույց դատական հայցին: Մասկը մեղադրել է OpenAI-ին իր հիմնադրման առաքելությունից շեղվելու մեջ, որն ուղղված էր արհեստական բանականության զարգացմանը՝ ի շահ մարդկության:

«OpenAI-ն հիմնադրվել է որպես ոչ առևտրային կառույց, այսօր այն ոչ առևտրային կառույց է, որը վերահսկում և ղեկավարում է առևտրային բաժինը, և ապագայում այն կմնա ոչ առևտրային՝ շարունակելով վերահսկել առևտրային բաժինը: Սա չի փոխվի», - նշել է Ալթմանը:

OpenAI-ն հայտարարել է, որ ոչ առևտրային մայր կառույցը կշարունակի վերահսկել PBC-ն և կդառնա դրա խոշոր բաժնետեր: Ընկերությունը կշարունակի առևտրային բաժնի կառուցվածքի փոփոխման ծրագիրը՝ ավելի շատ կապիտալ ներգրավելու համար, որպեսզի պահպանի մրցակցությունը արհեստական բանականության ոլորտում: