Skype հավելվածն այսօրվանից դադարեցնում է իր աշխատանքը: Оգտատերերի տվյալները կջնջվեն 2026 թվականի հունվարին։
Այս փոփոխությունը կազդի Skype-ի անվճար և վճարովի օգտագործողների վրա, բայց ոչ՝ «Skype for business» օգտագործողների վրա:
Օգտատերերի բոլոր հաշիվները կտեղափոխվեն Microsoft Teams հարթակ։ Մուտք գործելու համար անհրաժեշտ է մուտքագրել Skype-ի մուտքանունն ու գաղտնաբառը և կոնտակտներն ու զրույցները ավտոմատ կերպով կփոխանցվեն:
Skype-ն աշխատում էր 2003 թվականից։ TeleGeography հետազոտական ընկերության տվյալներով՝ 2008 թվականին Skype-ը դարձել է միջազգային ձայնային կապի խոշորագույն օպերատորը. խոսակցությունների ընդհանուր ծավալում նրա մասնաբաժինը կազմել է 8%: