Տեխնէ

Mistral AI-ն էլ իր հավելվածը կունենա

Ֆրանսիական արհեստական բանականության ոլորտի ստարտափը՝ Mistral AI , համագործակցության պայմանագիր է կնքել Cerebras Systems ընկերության հետ՝ հավելված ստեղծելու համար. հայտնում է rfi.fr-ը։

Cerebras Systems-ը ԱՄԷ-ի G42 տեխնոլոգիական կոնգլոմերատի կողմից  հովանավորվող ընկերություն է, որը զբաղվում է արհեստական բանականության միկրոսխեմաների մշակմամբ: Le Chat-ը, ըստ Mistral-ի, կարողանում է պատասխանել օգտատերերի հարցերին վայրկյանում 1000 բառ արագությամբ, ինչը այն դարձնում է աշխարհի ամենաարագ AI օգնականը և հնարավորություն է տալիս Le Chat-ին գերազանցել OpenAI-ի և DeepSeek-ի արագությունը:

Այսպիսով, Mistral AI-ն նպատակ ունի մրցակցել բաց կոդով այլ AI տեխնոլոգիաների մշակողների, ինչպիսիք են Meta Platforms-ը և չինական DeepSeek-ը, որոնք անցյալ ամսվա վերջին ցնցել են համաշխարհային շուկաները իրենց ցածր ծախսերով և բարձր արտադրողականությամբ:

Հինգշաբթի օրը Mistral-ը հանրայնացրել է Le Chat հավելվածը։