Տեխնէ

Google-ը captcha-ից 6.1 մլրդ դոլար եկամուտ է ստացել

Օգտատերերն ավելի քան 819 մլն ժամ են ծախսել Google-ի captcha-ն «հաղթահարելու» համար։ Դա դրամական առումով կազմում է մոտ 6,1 մլրդ դոլար։ Ամեն անգամ, երբ օգտատերերը նկարներում ընտրում են լուսացույցներ, մեքենաներ և այլն, դա անվճար «մարզում» է Google-ի արհեստական բանականությունը:

Մինչ օգտվողները դրանց վրա իրենց ժամանակը ծախսում էին անվճար, Google-ն այդ տվյալները վերածել է եկամտաբեր բիզնեսի՝ հավաքագրված տեղեկատվությունը վաճառելով գովազդատուներին: