Տեխնէ

ԱՄՆ-ն և Չինաստանը կհամագործակցեն արհեստական բանականության ոլորտում

Միացյալ Նահանգները Չինաստանի հետ կաշխատի արհեստական բանականության (AI) համակարգերի անվտանգության գործում՝ չնայած այդ ոլորտի զարգացման գործում երկու երկրների գերիշխանական ձգտումներին և նրանց առևտրային հարաբերություններում լարվածությանը: 

Այդ մասին Financial Times թերթին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ Սպիտակ տան գիտատեխնիկական քաղաքականության վարչության պետ Արատի Պրաբհակարը: