Տեխնէ

Ճապոնական Rakuten-ը պլանավորում է սեփական AI թողարկել

Ճապոնական Rakuten տեխնոլոգիական հսկան ծրագրում է գործարկել արհեստական ինտելեկտի (AI) սեփական մոդելը: Այդ մասին հայտնել է ընկերության ղեկավար Հիրոսի Միկիտանին: Rakuten-ի գործունեության լայն շրջանակի շնորհիվ՝ բանկինգից մինչև էլեկտրոնային առևտուր և hեռահաղորդակցություն, ընկերությունը կկարողանա զգալի քանակությամբ եզակի տվյալներ օգտագործել մոդելի ուսուցման համար․ ասել է Միկիտանին:

«Տվյալների նման հավաքածու ոչ ոք չունի»,-բացատրել է Միկիտանին: