Տեխնէ

Cadillac-ը ցուցադրել է իր նոր էլեկտրական ամենագնացը

General Motors-ը ներկայացրել է Cadillac Vistiq միջին չափի Էլեկտրական ամենագնացը, որը կդառնա Cadillac XT6 բենզինային ընտանեկան քրոսովերի Էլեկտրական այլընտրանքը: Ակնկալվում է, որ այն տեղ կզբաղեցնի ապրանքանիշի մոդելային շարքում՝ հինգ տեղանոց Lyriq-ի և առաջատար Escalade IQ-ի միջև: 

Հայտնի է, որ Vista-ն կկառուցվի GM Ultium մարտկոցների հարթակի վրա: Դրանից կարելի է ակնկալել նույն երկշարժիչանի լիաքարշակ փոխանցման տուփը, ինչ Lyriq-ինն էր՝ 500 ձիաուժ հզորությամբ և 450 Նմ ոլորող մոմենտով: Մարտկոցը, ամենայն հավանականությամբ, կլինի մինչև 200 կՎտժ հզորության, ինչը կապահովի մոտ 650 կմ հեռահարություն: Փորձագետները կարծում են, որ Cadillac Vistiq-ի գինը 90 հազար դոլարից պակաս չի լինի։