Տեխնէ

2025 Volkswagen ID.7. ի՞նչ պետք է իմանալ հայտնի էլեկտրամեքենայի մասին (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Radar Armenia-Ն ձեզ է ներկայացնում նոր՝ 2025թ. արտադրության ամբողջովին էլեկտրական Volkswagen ID.7 էլեկտրամեքենան։ 

Շուկայական գինը՝ մոտավորապես 50.000 դոլար։ Pro, Pro S և Pro S Plus մոդիֆիկացիների գինը, համապատասխանաբար, 55,57 և 61.000 դոլար։ 

Ձիաուժ. Նոր ID 7-ը կունենա 282 ձիաուժ՝ մեկ էլեկտրական շարժիչով և հետևի քարշակով: Ավելի ուշ շարքին կմիանա երկշարժիչ լիաքարշակ տարբերակն՝ ավելի մեծ հզորությամբ, բայց դա՝ ապագայում։ 

Լիցքավորում և ընթացք. ID.4-ից փոխառված 77 կՎտ/ժ հզորությամբ մարտկոցի փաթեթը կլինի ստանդարտ և հարմար կլինի մեկ լիցքավորմամբ մոտ 480 կմ վարելու համար: Դա ավելին է, քան ID.4 ամենագնացը։ ID.7-ն ավելի աերոդինամիկ է, որի շնորհիվ ավելացել է ընթացաժամանակը։ 

Սրահ և հարմարավետություն. Ինտերիերն արված է խելացի դիզայնով, իսկ նյութերի ու կառուցման որակը բարձրակարգ է: Volkswagen-ը մշակել է օդափոխիչի բարդ, բայց նոր դիզայն, որն օգտագործում է էլեկտրական շարժիչները՝ օդի հոսքը կարգավորելու համար, սրահում տաք կամ սառը օդն ավելի լավ բաշխելու նպատակով: Առկա է մեծ ապակե տանիք, և կարող է անցնել անթափանցից թափանցիկ՝ կախված ձեր նախասիրություններից: