Ժոաո Պալինյան «Բավարիայից» տեղափոխվում է «Տոտենհեմ»։
Ըստ Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ 30-ամյա կիսապաշտպանի տրանսֆերի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել՝ 30 միլիոն եվրոյով գնմամբ վարձակալության հնարավորությամբ։
«Տոտենհեմը» կհոգա ֆուտբոլիստի աշխատավարձը։ Պալինյան մոտ ապագայում բուժզննում կանցնի լոնդոնցիների կազմին միանալուց առաջ։
Պորտուգալացին «Բավարիա» է տեղափոխվել անցյալ տարի «Ֆուլհեմից»՝ 51+5 միլիոն եվրոյի դիմաց։ Անցյալ մրցաշրջանում նա Բունդեսլիգայում անցկացրել է 17 հանդիպում։