Սպորտ

«Փյունիկ Աղջիկները» առաջին պատմական հաղթանակն է տարել կանանց Չեմպիոնների Լիգայում

«Փյունիկ-աղջիկներ» թիմը ՈՒԵՖԱ Կանանց Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի կիսաեզրափակիչում հուլիսի 30-ին Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ուժերը չափեց բուլղարական «Սոֆիայի» հետ և հաղթեց 1:0 հաշվով։ Մեր թիմի կազմում հանդիպման ավելացված ժամանակի առաջին րոպեին գոլի հեղինակ դարձավ Վերոնիկա Ասատրյանը:

Հաջորդ փուլում Հայաստանի չեմպիոնն ուժերը կչափի «Լյուբոտեն» (Հյուսիսային Մակեդոնիա) - «Ռունավիկ» (Ֆարերյան կղզիներ) զույգի հաղթողի հետ։

Եզրափակիչ հանդիպումը կկայանա օգոստոսի 3-ին։