Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասր» ակումբը, որի կազմում հանդես է գալիս Կրիշտիանու Ռոնալդուն, հայտարարել է «Չելսիի» կիսապաշտպան Ժոաու Ֆելիշի տեղափոխության մասին:
Պորտուգալացին պայմանագիր է կնքել մինչև 2027 թվականը: Հաղորդվում էր, որ տրանսֆերի արժեքը կազմել է 30 միլիոն եվրո և կարող է աճել մինչև 50 միլիոն եվրո՝ հաշվի առնելով բոնուսներն ու վերավաճառքի տոկոսը: Նախորդ մրցաշրջանի երկրորդ կեսում Ֆելիշը վարձավճարով հանդես է եկել «Միլանում»: