«Մանչեսթեր Յունայթեդն» ու «Նյուքասլը» ցանկանում են ձեռք բերել Բենիամին Շեշկոյին:
Ներկայումս երկու ակումբները շփվում են «Լայպցիգի» հարձակվողի ներկայացուցիչների հետ, հաղորդում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը:
Երկու թիմերն էլ ներկայացրել են իրենց ծրագրերն ու ֆինանսական առաջարկները: Որոշումը հիմնականում կախված կլինի խաղացողից և գերմանական ակումբից։
Սպասվում է, որ պաշտոնական առաջարկները «Լայպցիգին» կուղարկվեն բանավոր համաձայնության հասնելուց հետո: Սակայն «Նյուքասլն» արդեն մեծ ճնշում է գործադրում, նշում է Պլետենբերգը։
Բունդեսլիգայի նախորդ մրցաշրջանի 33 խաղում Շեշկոն դարձել է 13 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: