Գրանիտ Ջական տեղափոխվում է «Սանդերլենդ»: Կողմերը համաձայնության են եկել «Բայերի» կիսապաշտպանի տրանսֆերի շուրջ, հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
Լևերկուզենի ակումբը թույլ է տվել Ջակային այսօր մեկնել Անգլիա՝ տեղափոխությունն ավարտելու համար:
Շվեյցարացին «Սանդերլենդի» հետ կկնքի 4 տարվա պայմանագիր։ Տրանսֆերի արժեքը կկազմի 20 միլիոն եվրո։