Հայաստանի Բռնցքամարտի Ֆեդերացիայից հայտնում են․
«Սերբիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում արդեն իսկ չեմպիոն ունենք։ Պատվո հարթակի ամենավերին աստիճանին է կանգնել 46 կգ քաշային Արտո Բաղրամյանը, ով եզրափակիչում պարտության է մատնել ադրբեջանցի մրցակցի։
44 կգ քաշային Սամվել Գրիգորյանը և 48 կգ քաշային Դավիթ Դունիամալյանը դարձել են արծաթե մեդալակիր։ 2-րդ մրցահերթում ոսկե մեդալի համար կպայքարի ևս 3 հայ մարզիկ»։