Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից հայտնում են․
4 արծաթ և 3 բրոնզ։ Խաչիկ Խաչատրյանի գլխավորած ընտրանին ավարտեց մրցելույթները Սերբիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում։
36 կգ Էլեն Բաղդասարյանը, 46 կգ Եվա Գրիգորյանը, 51 կգ Կարինե Դալլաքյանը և 64 կգ Ամալյա Ավագյանը դարձան առաջնության արծաթե մեդալակիր, իսկ 40 կգ Վանեսա Գևորգյանը,
54 կգ Լիզա Կարճիկյանը և 57 կգ Լյուսի Չիֆլիկյանը կանգնեցին պատվո հարթակի 3-րդ աստիճանին։
Այսօր ոսկե մեդալի համար կպայքարեն տղաները։ Եզրափակիչում Հայաստանն ունի 6 ներկայացուցիչ։