Սպորտ

Պատանիների ընտրանին առաջին մեդալն է նվաճել Եվրոպայի առաջնությունում

Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում ընթացող պատանիների Եվրոպայի առաջնության աղջիկների 63 կգ քաշային կարգում Հայաստանի ընտրանու անդամ Նատալյա Սարգսյանը պոկում վարժությունում բարձրացրեց 77 կգ ու 81 կգ:

Հրումում նա գլխավերևում պահեց 97 կգ:

Երկամարտի 178 կգ արդյունքով նա դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:

Այդ մասին հայտնում են Ծանրամարտի ֆեդերացիայից։