Սպորտ

Հայ հրաձիգների եռյակը դարձել է Եվրոպայի չեմպիոն

Գոռ Խաչատրյան-Հովհաննես Մարգարյան-Հայկ Մինասյան եռյակը 1696 միավոր արդյունքով վազող թիրախ նորմալ վազք մրցաձևի թիմային պայքարում դարձել է Եվրոպայի առաջնության հաղթող, հայտնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիան։ 

Նույն մրցաձևում Գոհար Հարությունյան-Լիլիթ Մկրտչյան-Արուսյակ Գրիգորյան եռյակը 1656 միավոր արդյունքով դարձել է Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր։

Վազող թիրախ, նորմալ վազք անհատական պայքարում Արուսյակ Գրիգորյանը դարձել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր։ Որակավորման փուլում Գրիգորյանը խոցել էր 559 միավոր և հայտնվել լավագույն քառյակում։ Բրոնզե եզրափակչում 8:6 հաշվով հաղթել է ուկրաինացի մարզուհուն և նվաճել Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալը։