Լոնդոնի «Չելսին» կարող է վաճառել Ռահիմ Ստերլինգին։ Լրագրող Բեն Ջեյքոբսի տեղեկություններով՝ լոնդոնյան ակումբը պատրաստ է 30-ամյա վինգերին 20 մլն ֆունտի դիմաց բաց թողնել:
Ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում «Բայերն» ու «Յուվենտուսը»։
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանը Ստերլինգը վարձավճարով անցկացրել է «Արսենալում»։